Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Կան մարդիկ, որոնք իրենց երիտասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Կան մարդիկ, որոնք իրենց երիտասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին
21.04.2020 | 14:35

Կարծում եմ, որ մեր ելույթները տեղ հասան, և մարդիկ իրենց հետևություններն արել են։ Գուցե, մենք հրապարակային ներողության էինք սպասում, բայց, եթե մարդիկ հասկացել են իրենց սխալը, ոչինչ, թող ներողություն չխնդրեն, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Վեհափառի դեմ սանձազերծված արշավին ու հոգևոր դասի պատասխանին։ Ըստ նրա, կան մարդիկ, ովքեր իրենց երիտասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին․«Եկեղեցին պատրաստ է նման բաների՝ և դիմագրավելու, և պատասխանելու, և ներելու, ինչը և մենք արեցինք»։


Հարցին՝ ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք Հայաստանում այսօր տեղի ունեցողը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է. «Ինչպես 1920-ականներին հեղափոխականները եկան իշխանության և իրենց առաջին թիրախն ընտրեցին եկեղեցին, այդպես էլ այսօր է։ Զուգահեռներ շատ կան, բայց Աստված չանի, որ այս ամենի հետևանքներն էլ լինեն նույնական»։ Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ գնալ, եկեղեցու հետ կռվելը գուցե ժամանակավորապես հաջողվի, բայց երկար պայքարել հնարավոր չէ:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ